Պայթյունի հետեւանքով զոհված հղի կնոջ, նրա 4-ամյա որդու եւ քրոջ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Եղվարդում

Պայթյունի հետեւանքով զոհված հղի կնոջ, նրա 4-ամյա որդու եւ քրոջ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Եղվարդում

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով մահացած հղի Սիրարփի Խաչատրյանի, նրա 4–ամյա որդու եւ քրոջ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Եղվարդի սգո սրահում։

Քույրերի եւ 4–ամյա տղայի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրարփի Խաչատրյանն առեւտրի կենտրոն էր գնացել քրոջ եւ 4–ամյա որդու հետ՝ իր չծնված երեխայի համար գնումներ անելու։ 28–ամյա Սիրարփին Եղվարդից էր, ամուսնացել էր Եղեգնաձորում, աշխատում էր սպասարկման ոլորտում։

Քույրը՝ Մարիամը, 30 տարեկան էր, ապրում էր Եղվարդում ծնողների հետ, ամուսնացած չէր։

Նրանց եղբայրն այս ամռանն էր զորակոչվել բանակ։