Պայթյուն՝ Թուրքիայում կառուցվող ատոմակայանում

Պայթյուն՝ Թուրքիայում կառուցվող ատոմակայանում

Նախօրեին պայթյուն է որոտացել Թուրքիայի Մերսին քաղաքում կառուցվող «Ակույու» ատոմակայանում: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը: Նշվում է, որ պայթյունից հետո հրդեհ է առաջացել, ինչի պատճառով խուճապ է սկսվել աշխատակիցների ու մոտակայքում ապրող մարդկանց շրջանում:

Պարբերականը նաև նշել է, որ թուրքերը ատոմակայանը կառուցում են ռուսների հետ համագործակցությամբ, մինչդեռ դեռ չեն որոշել, թե ինչ անել միջուկային թափոնների հետ։

Հիշեցնենք՝ ատոմակայանի երկրորդ բլոկի հիմնարկեքը տեղի էր ունեցել մայիսին, որին, տեսակապի միջոցով մասնակցել էր նաև ՌԴ նախագահը:

Տեսանյութը ստորև