Չորս օրում գրանցվել է 50 ավտովթար, զոհվել է 8, վիրավորվել՝ 78 մարդ

Չորս օրում գրանցվել է 50 ավտովթար. զոհվել է 8, վիրավորվել՝ 78 մարդ:

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 4-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 143 դեպք, այդ թվում՝ 8-ը նախկինում կատարված։

Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 50 պատահար, ինչի հետեւանքով 8 մարդ զոհվել է, 78-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: