Չմոռանանք, որ նա ստի ու կեղծիքի մեծ վարպետի մոտ է աշակերտել․ Գեհենի Առաքել

Չմոռանանք, որ նա ստի ու կեղծիքի մեծ վարպետի մոտ է աշակերտել․ Գեհենի Առաքել

Գեհենի Առաքելը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Հետաքրքիրը է լուրեր են տարածվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը Կորոնավիրուսի թիրախ է դարձել։ Առհասարակ չեմ զարմանում, քանի որ ինչպես ասում են, աշակերտը գերազանցեց ուսուցչին։

Նիկոլ Փաշինյանի քաղաքական կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանի խորամանկության հնարքներից է, կեղծիքի ու ստի ետևում թաքնվելը, դա նրանք կոչում են քաղաքական մանյովր։

Փաշինյանը փորձում է իր հանդեպ խղճահարություն առաջացնել, համոզված եմ փաշինյանամոլ զանգվածը աղոթելու է ու մտահոգվի նրա համար, չհաշված սրտաճմլիկ ստատուսներն ու մեկնաբանությունները սոցցանցերում ու ամենուր։

,, Աստված մեր աստվածաշող վարչապետին առողջություն ու ուժ տա ,, Սա դառնալու է կարգախոս, Փաշինյանը մի վեց ամիս կթաքնվի այս ստի ետևում, մինչև մի նոր սուտ հորինեն։ Առհասարակ այս սուտը նրա վարկանիշը ինչ որ մի քանի սանդղակով կբարձրացնի։

Չմոռանանք, որ նա ստի ու կեղծիքի մեծ վարպետի մոտ է աշակերտել․․․ Հիմա մնում է մի քանի ամիս անգործության մեջ նստել, մինչև կրքերը ու դժգոհությունները հանդարտվեն, չի բացառվում, որ արտերկրում բուժվելու ծրագրեր էլ լինեն, ինչպես ընդունված է իրենց մոտ։

Խեղճ Փաշինյանը հիմա կորոնավիրուսով հիվանդ է ու նրան անհանգստանալ ու ներվայնանալ չի կարելի, ուստի պետք է նրա առողջության մասին մտածենք ազգովի։

90 ականներին Լևոն Տեր-Պետրոսյանը խոստովանել էր, որ Մեծամորի ատոմակայանի ու «Նաիրիտ» գործարանների փակումը դա քաղաքական մանյովր էր, որպեսզի իշխանությունը վերցնեն, ժողովրդին համոզեցին, որ այդ երկուսը էկոլոգիական աղետի աղբյուր է և եկող սերնդի առողջության համար վտանգավոր է։

Իսկ ՀՀՇ-ի իշխանության գալուց հետո վերագործարկեցին Նաիրիտն ու ատոմակայանը։ Այնպես որ ինչպես ասում են․ «Քաղաքական պոռնիկներից ինչ ասես կարելի է սպասել»:

Պետք է խոստովանեմ, որ ինքս չեմ մեղադրում ո՛չ Փաշինյանին, ո՛չ իր կնքահորը, այստեղ մեղավորը ժողովուրդն է, որը ոչ միայն թույլ է տալիս, որ իրեն հավի տեղ դնեն, այլ հավի հիշողությամբ նորից երկրպագում է իրեն խոշտանգողներին։

Մազոխիստ ազգ ենք, սիրում ենք, որ մեզ հետ վարվեն ինչպես ցանկանում են։

01․06․2020 Գ Ա»։