«Չկա ավելի թանկ բան, քան գաղափարը». վարչապետը մասնակցել է Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված համաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված համաժողովի բացմանը:

Համաժողովն անցկացվում է «Մտավոր սեփականության ոլորտի կարևորությունը երկրի տնտեսությունում հեղափոխություն կատարելու գործում» խորագրի ներքո:

Ընդգծելով Մտավոր սեփականության միջազգային օրվա կարևորությունը` վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարության համար պետք է առաջնահերթություն լինի մտավոր սեփականության պաշտպանությունը, որովհետև ժամանակակից տնտեսությունը, համաշխարհային տնտեսությունն ամբողջությամբ հենված են մտավոր սեփականության վրա:

Շնորհավորում եմ մեզ Մտավոր սեփականության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ մենք այսօր ունենք բավարար ներուժ` մտավոր հարստություններ  կերտելու և մեր երկրի անվտանգությունը, բարեկեցությունը և ապագան այդ մտավոր գանձարանի վրա հիմնելու և հենելու համար», – նշել է վարչապետ Փաշինյանը:

Ավելի մանրամասն տեսանյութում՝