Չինաստանում կործանվել է 133 ուղևոր տեղափոխող Boeing-ը (Տեսանյութ)
Չինաստանում կործանվել է 133 ուղևոր տեղափոխող Boeing-ը (Տեսանյութ)
China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, որը 133 ուղևոր էր փոխադրում, կործանվել է Չինաստանի հարավում։ Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան։
Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։ Ինքնաթիռի վայր ընկնելու ենթադրվող տեղը Թեն գավառն է Գուանսի-Չժուայի ինքնավար շրջանի Չժոու քաղաքի մոտ։

Միջադեպի վայրում հրդեհ է սկսվել, փրկարարները շտապում են դեպքի վայր։
Տեսանյութը ստորև