Չեմ զարմանա, եթե կառավարության դիմաց ցույց լինի հետևյալ պահանջով` ինչո՞ւ է աղմկում գետը

Այս փուլում, այնքան շատ են մառազմատիկ պահանջները, որ չեմ զարմանա, եթե վաղը, կառավարության դիմաց, ցույց լինի հետևյալ պահանջներով։ Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

1. Գործողության մեջ դնել մ.թ.ա. 66-ի Արտաշատի պայմանագիրը:
2. Հռոմեացի զորավարին դաշունահարելու համար, Ազգային հերոսի կոչում տալ բերդապահ Ադոնին:
 3. Դիմել Հաագայի դատարան՝ Ամասիայի 1555թ. պայմանագիրը հակամարդկային ճանաչելու պահանջով:

4. Հաշվի առնելով այն, որ Նոր Զելանդիայի կողմերում հայտնաբերվել է հայկական խաչքար, Նոր Զելանդիան և Ավստրալիան հայտարարել Դուռն Արևելից և մուտքն Հարավաց ու այն հռչակել Մեծ Հայքի 16-րդ՝ անքակտելի նահանգ:
5. Ի վերջո, այս կառավարությունը պետք է կամք և քաջություն դրսևորի ու պատասխանի սերունդներին տանջող հարցին՝ ինչո՞ւ է աղմկում գետը:

Պահանջները չկատարելու պարագայում, ևս մեկ անգամ կհամոզվենք, որ այս կառավարությունն ունի ապազգային բնույթ և վարում է հակապետական քաղաքականություն»: