Չեխ մասնագետները Ալավերդու հավկիթների մեջ հայտնաբերել են քաղցկեղածին նյութ՝ դիօքսին

Չեխ մասնագետները Ալավերդու հավկիթների մեջ հայտնաբերել են քաղցկեղածին նյութ՝ դիօքսին։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չեխական ԱՐՆԻԿԱ կազմակերպության տոքսիկ նյութերի փորձագետ Ինդրիխ Պետրլիկը երեկ ժնևյան համաժողովի պատվիրակներին ներկայացրեց 29-ը երկրներում իրականացված հավկիթների փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքները։

Հետազոտված հավկիթների մեջ առկա է ԴԻՈՔՍԻՆ։ Պետրլիկը առաջարկեց համտեսել այդ ձվերից պատրաստված ձվածեղը:

Հիշեցնեմ, այդ 29 երկրների ձվերի մեջ է մտնում նաև Ալավերդու հավի ձուն, որոնց մեջ մեծ քանակությամբ դիօքսինի բաղադրություն է առկա»:

Կիսվիր ընկերներիդ հետ