«Չե՞ք ուզում լսել Լավրովին, ստիպված կլսեք Շոյգուին»․ Սոլովյով

«Չե՞ք ուզում լսել Լավրովին, ստիպված կլսեք Շոյգուին»․ Սոլովյով

Ռուս լրագրող, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Ստեփանակերտի և Շուշի քաղաքների՝ ադրբեջանական զինուժի հրթիռակոծումը այսօր երեկոյան հրադադարի հաստատումից հետո։

«Դե ինչ. Չեն ցանկանում լսել Լավրովին, ստիպված կլինեն լսել Շոյգուին», — ասել է նա իր «Սոլովյով LIVE» հաղորդման եթերում:

Շոյգուն Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարն է:

Շոյգու

Նշենք, որ Մոսկվայում մոտ 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական նպատակով՝ զոհերի մարմինները և գերիներին փոխանակելու համար հրադադար հայտարարելու շուրջ:

Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ։