Ուսուցչուհուն ձերբակալել են 14-ամյա աշակերտի հետ սեքսով զբաղվելու համար (ֆոտո)

Կալիֆորնիայում ձերբակալվել է 32-ամյա ուսուցչուհի, ով սեռական կապ է ունեցել իր 14-ամյա աշակերտի հետ: Այս մասին հայտնում է Mirror-ը:

Նրանց կապը բացահայտվել է, երբ Snapchat-ում երևացել է տեսանյութ, որում ինքը միայն ներքնազգեստով է եղել տղաների հետ: Նրանցից մեկը հրապարակումից հետո պարծեցել է, որ բազմիցս եղել է ուսուցչուհու տանը և նրա հետ սեքսով է զբաղվել: Ոստիկանությունը պարզել է, որ Սամանտա Չիոտտան ոչ միայն սեքսով է զբաղվել իր աշակերտի հետ, այլև երբեմն ուրիշ անչափահասների հետ ալկոհոլային խմիչքներ է խմել:

Զոհը՝ 14-ամյա երիտասարդը, դպրոց, որտեղ աշխատել է Չիոտտան, ընդունվել է 2015 թ., երբ իր մայրը մահացել է, իսկ հայրը բանտ է ընկել: «Անգլերեն լեզվի ուսուցչուհին սկսել է տղային մեծ ուշադրություն դարձնել, ամեն կերպ նրան աջակցել է: Հաջորդ տարի նա սկսել է տղային նվերներ նվիրել՝ հագուստ, նույնիսկ iPhone»,- պատմել է տղայի խնամակալը:

Ոստիկանությունը կնոջով հետաքրքրվել է, երբ երեխաների շրջանում դպրոցում սկսել են շշուկներ տարածվել ուսուցչուհու և աշակերտի անթույլատրելի հարաբերությունների մասին, իսկ հետո հայտնվել է վերը նշված հոլովակը:

Հրապարակումից հետո Սամանտայի ամուսինը 2 երեխաների հետ հեռացել է տնից: Սակայն հարցազրույցում նշել է, որ կնոջը համարում է շատ լավ մայր, և ընտանիքն ամեն կերպ կաջակցի նրան:

Ներկայումս ոստիկանությունը պարզում է՝ արդյոք ուսուցչուհին այլ աշակերտների հետ ևս կապ չի ունեցել:

Աղբյուրը` blognews.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...