Ուղևորը նկարահանել է ավիաաղետի սահմռկեցուցիչ պահը` հենց ինքնաթիռի ներսից (տեսանյութ) - Bavnews.am

Ուղևորը նկարահանել է ավիաաղետի սահմռկեցուցիչ պահը` հենց ինքնաթիռի ներսից (տեսանյութ)

Հուլիսի 10-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում վթարված ինքնաթիռի ուղևորներից մեկը նկարահանել է օդանավի ընկնելու պահը։ Նա նստած է եղել ձախ թևի մոտ, երբ ինքնաթիռի շարժիչը սկսել է այրվել։

«Ամեն ինչ վատ է ու ավելի է վատանում»,- լսվում է ուղևորի ձայնը։ Մեկ ուրիշն էլ խորհուրդ է տալիս կապել ամրագոտին։ Տեսաձայնագրությունը չի ընդհատվում մինչև օդանավի` գետնին հասնելու պահը։

Այնուհետև կադրում երևում է ինքնաթիռի ծխապատ սրահը, և լսվում են ուղևորների տնքոցները։ Ավիաաեղտը տեղի է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Մահացել են 2, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 18 մարդ։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվիր ընկերներիդ հետ