Ուկրաինա է ժամանել ԱՄՆ-ի ռազմական օգնություն նոր խմբաքանակը

Ուկրաինա է ժամանել ԱՄՆ-ի ռազմական օգնություն նոր խմբաքանակը

Ուկրաինա է ժամանել ԱՄՆ-ի տեխնիկական օգնության նոր խմբաքանակը՝ ուկրաինացի զինվորականների համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։

«Փաթեթը ներառում է ժամանակակից տեխնիկա և պաշտպանական զինամթերք»,- գրել է Մալյարը ֆեյսբուքյան իր էջում։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին աջակցության և գործնական օգնության համար։

Նշենք, որ օրեր առաջ ԱՄՆ ռազմական օգնության առաջին խմբաքանակն էր ժամանել Կիև։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել էր, որ ԱՄՆ-ն մոտ ապագայում լրացուցիչ ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային՝ չմանրամասնելով մատակարարումների ծավալը։