Ուկրաինայի գրեթե ամբողջ տարածքում օդային տագնապ է․ հրթիռակոծվում է Կիևը

Ուկրաինայի գրեթե ամբողջ տարածքում օդային տագնապ է․ հրթիռակոծվում է Կիևը

Ուկրաինայի գրեթե ամբողջ տարածքում օդային ռմբակոծման նախազգուշացնող ազդանշան է միացվել, իսկ մայրաքաղաքում հզոր պայթյունների ձայներ են լսվում։ Укринформ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Գերագույն Ռադայի Տելեգրամի ալիքը։

«Գրեթե ամբողջ Ուկրաինայում օդային վտանգի մասին է հայտարարվել. Կիև, Խարկով, Լվով, Վոլինի մարզ, Ժիտոմիր, Իվանո-Ֆրանկովսկ, Կամյանեց-Պոդիլսկի, Կալուշ, Խմելնիցկի, Չերկասի, Կիևի մարզ, Չեռնովցի»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Միաժամանակ ականատեսները հայտնում են, որ ուժգին պայթյուններ են լսվում մայրաքաղաքում։

Կենտրոնական երկաթուղային կայարանի տարածքում ծուխ է:

Ըստ նախնական տեղեկությունների, պայթեցրել են Կիևի երկաթուղային կենտրոնական կայարանը։