Ուժեղ կարկուտ Վարդենիսում․ գյուղացիները լուրջ վնասներ են կրել (Ֆոտո)

Ուժեղ կարկուտ Վարդենիսում․ գյուղացիները լուրջ վնասներ են կրել (Ֆոտո)

Armlur.am-ը գրում է․ Այսօր եղանակային կտրուկ տատանումների հետևանքով նաև կարկուտ է տեղացել Վարդենիսում։

ArmLur.am-ի թղթակիցը Վարդենիսից հայտնում է, որ ավելի քան 20 րոպե է, ինչ կարկուտ է գալիս ու դեռ չի դադարում, ինչի հետևանքով արդեն լուրջ վնասներ են կրել գյուղացիները։

Կարտոֆիլի բերքն ամբողջությամբ հավասարվել է հողին, կոտրվել են ջերմոցների ապակիները։