Ուզում եմ մանկություն վերադառնալ, երբ միակ ցավը՝ վերքոտ ծնկներս էին․ Սիլվի Բարկովա

«Ուզում եմ մանկություն վերադառնալ: Երբ միակ հերոսը՝ հայրիկն էր, սերը միայն մայրիկի գրկում էր ամփոփվում։

Երբ ամենահամեղ թխվածքը՝ տատիկի թոշակով գնած հարևանի թխած նապոլեոնն էր։ Երբ աշխարհի ամենաբարձր կետը՝ հայրիկի ուսերն էին, հարազատ քույրերս՝ թշնամիներս։

Երբ միակ ցավը՝ վերքոտ ծնկներս էին, միակ կոտրվողը՝ խաղալիքներս, ու ցտեսության իմաստը՝ մինչ վաղն էր․․․»,- Ինստագրամի իր էջում գրել է դերասանուհի Սիլվի Բարկովան և հրապարակել գեղեցիկ լուսանկար։

Սիլվի Բարկովա