Ազատ խոսք

Որքան իր ջոկատով Շուշին պաշտպանեց, այդքան էլ Ազատության հրապարակից Արցախը կփրկի. Ստյոպա Սաֆարյան

Որքան իր ջոկատով Շուշին պաշտպանեց, այդքան էլ Ազատության հրապարակից Արցախը կփրկի. Ստյոպա Սաֆարյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի՝ Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց իրականացնելուն:

«Որքան իր ջոկատով Շուշին պաշտպանեց, այդքան էլ Ազատության հրապարակից Արցախը կփրկի…Դա նրանից է, որ իշխանության շնորհիվ 1.5 տարի անց էլ չգիտենք, թե ով ինչ սաբոտաժի մեջ էր Շուշիի անկման դրամայում…

Ու այդ մութ պատմության ցանկացած “հերոս”, այո, Երեւանի հրապարակներում իրեն ինքնամաքրելու է հրապարակային, դրոշակային հայրենասիրությամբ…»:

artur vanetsyan payqar

Մեկ այլ գրառմամբ էլ Ստյոպա Սաֆարյանը նկատել է.

«Ամենամեծ զավեշտը նա է, որ նախկին իշխանությունը, այդ թվում՝ նրանց օրոք ԱԱԾ-ում որոշակի մակարդակում ղեկավար պաշտոն զբաղեցնող Վանեցյանը, որոնք ոստիկանական ուժերով մի քանի անգամ ոտնատակ են տվել հացադուլի մեջ գտնվող կամ բողոք արտահայտող Րաֆֆի Հովհաննիսյանի համար Ազատության հրապարակում վրանի տեղադրման փորձերը, այսօր զարմանում են նույն Ազատության հրապարակում հացադուլ չանող, այլ զբոսնող ու ընտրողների հետ շփվող Վանեցյանի համար վրանի տեղադրման արգելքի կապակցությամբ։

Մի փաստաբան էլ կա, որը ակտիվ քաղաքականության մեջ է այժմ, նախկինում ազատ հավաքների ու բողոքների, վրանի տեղադրման այդ արգելքներում ոչ մի անիրավաչափ բան չէր տեսնում, ոչ մի գնահատական չէր տալիս, իսկ այ հիմա տեսնում ու տալիս է…»

Դեռ լավ է, որ հեղափոխությունը բավական լավացնել է մարդկանց տեսողությունը»:

Կիսվեք էջում