Ով կփոխարինի Մուրադովին Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների հրամանատարի պաշտոնում

Ով կփոխարինի Մուրադովին Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների հրամանատարի պաշտոնում

Sputnik Արմենիայի տեղեկություններով, ՌԴ խաղաղապահ անձնակազմի հավանական թեկնածուն գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն է։

Ավելի վաղ Կոսոբոկովը զբաղեցրել է 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը։ Ժամանակին նա եղել է Աբխազիայում ռուսական ռազմական բազայի հրամանատարը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ անձնակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն ավարտում է իր առաքելությունը անձնակազմի հրամանատարի պաշտոնում։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 10 ամիս։