Ով է «Երազանքների ծառ»-ը կոտրած կապիտանը. ինչ պատիժ է սպասվում նրան (Տեսանյութ)

Ով է «Երազանքների ծառ»-ը կոտրած կապիտանը. ինչ պատիժ է սպասվում նրան (Տեսանյութ)

ArmLur.am-ը գրում է․ Երեկ քաղաքացին անզգուշության կամ դիտավորության սկզբունքով կոտրել էր հայտնի եւ շատերի համար ուխտատեղի հանդիսացող Հաղարծինի հարյուրամյակների պատմություն ունեցող «Երազանքների ծառը», որը բավականին մեծ աղմուկ եւ զայրույթ բարձրացրեց հանրության շրջանում:

Ավելին, հրապարակված տեսանյութում ակնհայտ երևում է, թե ինչպես է տղամարդը փորձում համառորեն անցնել Հաղարծինի «Երազանքների ծառի» միջով, սակայն չի կարողանում եւ կոտրում է այն:

ArmLur.am-ը փորձել է պարզել, թե ինչ է տեղի ունեցել իրականում, եւ ինչ հետեւանքներ այն կարող է ունենալ քաղաքացու վրա:

Մեզ հետ զրույցում միջադեպի մասին իր գնահատական է տվել բնապահպան Սիլվա Ադամյանը:

Դեպքի առնչությամբ ArmLur.am-ը կապ հաստատեց նաեւ ՀՀ Գլխավոր Դատախազություն, որտեղից մեզ հայտնեցին Տավուշի դատախազությունը նյութերն ուղարկում է Ոստիկանություն՝ ստուգման:

Այսպիսով՝ մարդիկ կարող են ոչ միայն չպահպանել բնությունը, այլեւ կարող են փչացնել, վնասել հարյուրամյակների պատմություն ունեցող եւ պատմական մեծ արժեք հանդիսացող կոթողները եւ մնալ անպատիժ: Այս եւ նման դեպքերի անհետեւանք թողնելը կարող է նախադեպ լինել հաջորդ բարբարոսությունների:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում