«Ոստիկանությունը զբաղվում է». Տաթև Խաչատրյան

«Ոստիկանությունը զբաղվում է». Տաթև Խաչատրյան

Լրագրող Մարիաննա Ղահրամանյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել Երևանի մետրոպոլիտենից ու կից գրառմամբ հայտնել, որ այլազգի տղամարդիկ առավոտյան տեսանկարահանում էին իրականացնում։

Երևանի մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը իր էջում նշել է, որ Երևանի մետրոպոլիտենի պահպանության ոստիկանության բաժնում ուսումնասիրություն է իրականացվում։

«Այս պահին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի պահպանության ոստիկանության բաժնում ուսումնասիրություն է իրականացվում»։

Հարցին՝ Երևանի մետրոպոլիտենում նկարահանում իրականացնել կարելի՞ է՝ Խաչատրյանը պատասխանեց․ «Երևանի մետրոպոլիտենի տարածքում, առանց համապատասխան թույլտվության, նկարահանումներն իրականցնելն արգելվում է»։

Խոսնակը նաև նշեց, որ առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկություն։