Ոստիկանները փնտրում են տղամարդուն, ով $5000 արժողությամբ սեքս-տիկնիկ է գողացել սեքս-շոփից

Կիսվիր ընկերներիդ հետ

Մելբուրնի սեքս-շոփերից մեկը դառձել է գողության թիրախ, ինչի ընթացքում խանութից գողացել են $5000 արժողությամբ սեքս-տիկնիկ։ Խանութի տեսախցիկները ֆիքսել են այն պահը, երբ տղամարդը ներխուժում է խանութ և դուրս վազում՝ իր հետ հանելով թանկարժեք տիկնիկը։

Հանցագործը դեպքի վայր է ժամանել սպիտակ բեռնատար մեքենայով, որը կայանելուց հետո կրակմարիչի միջոցով կոտրում է խանութի դուռն ու գողանում «Դորոթի» անունով տիկնիկին։

Այս պահի դրությամբ ոստիկանները փնտրում են սեռաքաղց հանցագործին, ում ինքնությունը դեռևս չի պարզվել։

Նյութի աղբյուրը՝ blognews.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...