Ոստիկանները Նարեկ Մալյանին թույլ չտվեցին համալիր մտնել (Տեսանյութ)

Մարզահամերգային համալիրում այսօր ընթանում  է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։

Նարեկ Մալյանը այսօր ուղիղ հեռարձակմամբ փորձել  է հակասորոսյան ակցիա իրականացնել։ Նարեկ Մալյանը իր ձեռքին պահել է Ջորջ Սորոսի և «Բաց հասարակության հիմնադրամներ» Հայաստան-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի լուսանկարները։

Սակայն ոստիկանները թույլ չեն տվել Նարեկ Մալյանին բարձրանալ վերև իրականացնելու ակցիան։