Ոստիկանները ձերբակալել են Պեմզաշենում կատարված սպանության մեջ կասկածվող ևս մեկ հոգու

Ոստիկանները ձերբակալել են Պեմզաշենում կատարված սպանության մեջ կասկածվող ևս մեկ հոգու

Հրապարակի տեղեկություններով, Պեմզաշենի դաժան սպանության մեջ կասկածվող երկրորդ անձը ձերբակալված Վրույր Բարսեղյանի հորեղբոր տղան է, այս պահին ոստիկանությունը ձերբակալում է նրան։

Հիշեցնենք, որ այսօր ձերբակալվել է Պեմզաշենում տեղի ունեցած դաժան սպանության կասկածյալներից մեկը։

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19.10-ին, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները ոստիկանները ձերբակալել են Շիրակի մարզի 32-ամյա մի բնակչի:

Նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին: