Ոստիկանապետը վիրավորեց լրագրողներին, «Չքվեք, սիրելիներս» (Տեսանյութ) «Առավոտ»

Այսօր Հաղթանակի զբոսայգում, երբ լրագրողները ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեցին` իր և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերություններին մասին, նա թեեւ ժպտալով, բայց վիրավորեց լրագրողներին. «Հոգնեցի ձեզանից էրեխեք, ասեմ ձեզ իմ սիրելի խոսքը`չքվեք սիրելիներս, հա»:

Լրագրողներից մեկն ի պատասխան ոստիկանապետին խորհուրդ տվեց չվիրավորել լրագրողներին: Մինչ այս միջադեպը Վլադիմիր Գասպարյանը, իհարկե դժկամությամբ, երբեմն խորհուրդ տալով, թե տեսեք, ինչքան նոր դեմքեր կան, նրանցից հարցազրույց վերցրեք ասելով` պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին:

Նյութի աղբյուրը` aravot.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...