Ոչ ոք ավելի շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, քան Ռուսաստանը. Պուտին (Տեսանյութ)

Ոչ ոք ավելի շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, քան Ռուսաստանը. Պուտին (Տեսանյութ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Նա նշել է, որ այսօր այդ հակամարտությունը տեղի է ունենում ամենավատ տարբերակով, և որ երկու կողմերից ակտիվ գործողությունների սկսվելուց ի վեր զոհերի թիվն ընդհանուր առմամբ մոտենում է 5 հազարի:

Վլադիմիր Պուտին

«Ոչ ոք ավելի շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, քան Ռուսաստանը», – հավաստիացրել է Պուտինը:

«Մենք ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման ամենատարբեր տարբերակներ էինք առաջարկում, ինչ-որ պահի թվում էր, թե լուծում կգտնենք, ցավոք, դա տեղի չունեցավ», – շարունակել է Պուտինը ՝ հավելելով, որ օրը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Ղարաբաղի հարցով փոխզիջում գտնելու թեմայով:

Մանրամասները՝ տեսանյութում