Ոչ մի կարանտին չկա Հայաստանում, գալիս սահմանը անցնում են, թե մեքենայով, թե ինքնաթիռով

Ոչ մի կարանտին չկա Հայաստանում, գալիս սահմանը անցնում են, թե մեքենայով, թե ինքնաթիռով

Ֆեյսբուքյան օգտատեր Լալա Մանուկյանը իր էջում գրել է

«Ես վստահ եմ, որ Հայաստանը բացարձակ պատրաստ չի էս վիրուսին:
Բացարձակ:

Բոլոր ոլորտներում անլրջություն է տիրում, բայց հատկապես առողջապահության նախարարի անլրջությունն ա վիրավարում իմ հպարտությունը:

Վստահ եմ, եսլի չտո՝ փաստի առաջ ենք կանգնելու:

Ինչով ենք պատրաստ, եթե սովորական գրիպով հիվանդը չի կարողանում դիմակ գնել, նորմալ պայմաններում բուժվել?

Ինչով ենք պատրաստ, եթե երկրի հիվանդանոցների մեծ մասը հակասանիտարական վիճակում են:

Սովորական գրիպի էպիդեմիա է, անգամ մանկապարտեզ — դպրոցները չփակեցինք, հիմա էլ հիվանդանոցներում տեղ ու դադար չկա, ով ա տերը, թե պարզեն՝ ում մոտ ինչ վիրուս ա…

Ավելի հեշտ ա իրար հակասող տեքստեր ասել, թե անվտանգ վիրուս է, կամ էլ ինչներիդ ա պետք դիմակը, թե դիմակը չի փրկում՝ աչքերի միջոցով էլ կարելի է վարակվել , քանզի օդակաթիլային է:

Անկապ ելույթներ ենք լսում, փոխանակ նախորոք շատ լուրջ միջոցառումներ ձեռնարկվեն:

Էս անլրջությունը ինձ ավելի ա սարսափեցնում, քան ինքը կորոնավիրուսը:

Հ.Գ. Ոչ մի կարանտին չկա Հայաստանում, գալիս սահմանը անցնում են, թե մեքենայով, թե ինքնաթիռով, իսկ գաղտնի շրջանը 20 օր կարա տևի:

Պիտի չէ, մի բան արագ մտածվի: Թող էն մոնումենտի դղյակները արագ վեր ածեն հոսպիտալների, մարդկանց պահեն կարանտինի մեջ, հետո նոր տուն թողնեն»: