Ոչնչացվել է ադրբեջանական կորպուսի գեներալ Հիքմեթ Հասանովը

Ոչնչացվել է ադրբեջանական կորպուսի գեներալ Հիքմեթ Հասանովը

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ հայտնի է դարձել, որ այսօր կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը սպանվել է հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններում ծանր մարտերի ընթացքում:

ադրբեջանական դիեր

Գեներալ Հիքմեթ Հասանովը 2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ ղեկավարել է մարտերը Աղդամում, Թարթարում և Գորանբոյի շրջանում։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների ժամանակ Հասանովը ղեկավարել է Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները և գրոհներ կազմակերպել Մատաղիսի ուղղությամբ։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Հասանովը ընկել է հենց մարտերի ժամանակ, ղեկավարելով իր հրամանատարության տակ գտնվող կորպուսը։ Սպասվում է, որ Բաքուն շուտով պաշտոնական կհայտնի Հասանովի մահվան մասին լուրը։