Ողբերգական դեպք Լոռու մարզում․ խոտով բարձված «ԳԱԶ-66»-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Ողբերգական դեպք Լոռու մարզում․ խոտով բարձված «ԳԱԶ-66»-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր, օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։45-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ 44-ամյա Սեյրան Հ․-ն իր կողմից վարած խոտով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենայով Ակներ թաղամասից մոտ 14 կմ հեռավորության վրա գտնվող «Ակներասար» հանդամասի «Նավի դոշ» կոչվող տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շուրջ 30 մետր գլորվելով, հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սեյրան Հ․-ն տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ Ալավերդի քաղաքի բնակիչ 28-ամյա Նարեկ Դ․-ն և 23-ամյա Ռաֆայել Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրակարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով: