Ողբերգական դեպք Էջմիածնում. նրա դին դուրս են բերել հողաշերտի տակից

Արմավիրի մարզում, հոկտեմբերի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 15:20-ի սահմաններում, Էջմիածնի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Էջմիածին քաղաքի Սբ. Մարիանե փողոցի բնակիչ, 55-ամյա Արայիկ Սարգսյանն էր, ով մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի 59 շենքից:

Աղբյուրի տեղեկություններով, նշված շենքի հիմքերն ամրացնելու նպատակով շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ տեղի է ունեցել հողի փլուզում, եւ այն լցվել է Ա. Սարգսյանի վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Կա նաեւ վարկած, որ նշված հատվածում աշխատանքներ կատարելու թույլատվություն ժամանակին չի տվել Վաղարշապատի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, քանի որ այն իրենից վտանգ է ներկայացրել, այդ թվում՝ մասնագետների կարծիքով, շենքի հիմքերը կթուլանային:

Աղբյուր՝ shamshyan.com

Մեկնաբանել
Loading...