Ողբերգական դեպք Երևանում. շենքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի. նա հայաստանյան հայտնի բուհերից մեկում պրոֆեսոր է եղել

Ողբերգական դեպք Երևանում. շենքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի. նա հայաստանյան հայտնի բուհերից մեկում պրոֆեսոր է եղել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00–ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան 35 շենքի փողոցային հատվածում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ:

Պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի և տարածքը սահմանազատել են: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկիանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Պապյանի գլխավորությամբ:

Այս պահին ոստիկաններն ու պարեկները սպասում են մինչև դեպքի վայր կժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:

Ժամանել է նաև ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի խումբը՝ բաժանմունքի պետ Արթուր Թազայանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նույն շենքի բնակիչ, 82-ամյա Ս. Հ.-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ նախկինում դասախոս է աշխատել հայաստանյան հայտնի բուհերից մեկում, պրոֆեսոր էր: