Ողբերգական դեպք Երևանում․ 46-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել բանակից զորացրված 22-ամյա տղային

Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ, հոկտեմբերի 18-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ 46-ամյա Արմենակ Հովհաննիսյանը Շիրազի փողոցի թիվ 11/1 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 22 UL 622 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ փողոցի բնակիչ 22-ամյա Ալբերտ Թերմելյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացած Ա․ Թերմելյանը նոր էր զորացրվել զինծառայությունից։

Աղբյուր՝ shamshyan.com

 

 

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...