Ողբերգական դեպք՝ Երևանում. Հրազդանի կիրճում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են տղամարդու դի

Ողբերգական դեպք՝ Երևանում. Հրազդանի կիրճում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր` դեկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնի խումբը։

Ոստիկաններն ու քննիչները Հրազդան գետի ափին հայտնաբերել են մոտ 45-50 տարեկան տղամարդու դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։