Ողբերգական ավտովթար Սևանում. 2 տղամարդ տեղում մահացել են (Տեսանյութ)

Այսօր՝ հուլիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Գառնիկ Ալեքսանյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի 34 ՍA 182 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 87.5 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ավտոմեքենայի առաջնամասով բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող «Տոհմատուն» կոչվող չշահագործվող հացատան քարե պարսպին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Արարատի մարզի Դեղձուտ գյուղի բնակիչ, 41-ամյա Գագիկ Բաբայանն ու Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ, 33-ամյա Վրեժ Հարությունյանը տեղում մահացել են, իսկ Գ. Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Շմավոնյանը, ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանը։

Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը, որից հետո վիրավորին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Սևանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, իսկ հետո ավտոմեքենայից դուրս են բերել մահացածների դիերը։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...