Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին բախվել են Opel-ն ու ГАЗ 2410-ը

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին բախվել են Opel-ն ու ГАЗ 2410-ը

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր, օգոստոսի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 13։00-ի սահմաններում Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Opel և ГАЗ 2410 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։

Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ Ա․ Մկրտչյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Op

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Գորիսի բաժնի հերթպահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։