Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ BMW-ն մխրճվել է Kamaz-ի հետնամասի մեջ․ կա 1 զոհ 1 վիրավոր

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ BMW-ն մխրճվել է Kamaz-ի հետնամասի մեջ․ կա 1 զոհ 1 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հունվարի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 17։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա Վրեժ Բ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 309․5 կմ հատվածում բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Kamaz մակնիշի բեռնատարին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Բ․-ն տեղում մահացել է, իսկ վարորդ Վրեժ Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ  ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ  խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՀՀ ՆԳՆ Ճանապարհային ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով` քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են Kamaz-ի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։