Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Opel-ը բախվել է կամրջի բետոնե սյանը. հայրը, մայրն ու երեխան մահացել են

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Opel-ը բախվել է կամրջի բետոնե սյանը. հայրը, մայրն ու երեխան մահացել են

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում Opel Corsa մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե սյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, 2-ը՝ տեղում, 1-ը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, մահացել են։

Մահացածներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածներն ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը և նրանց երեխան։ Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Էդմոն Այվազյանի և ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազներ Պետրոս Պետրոսյանն ու Արթուր Մելիքյանը։ Այս պահին վթարի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և ՀԿԳ ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։