Ողբերգական ավտովթար Երևանում․ Ford Fusion-ը բախվել է «Լյուքս» հյուրանոցի պատին․ վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ողբերգական ավտովթար Երևանում․ Ford Fusion-ը բախվել է «Լյուքս» հյուրանոցի պատին․ վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Ford Fusion մակնիշի ավտոմեքենան Արագածի փողոցում բախվել է «Լյուքս» հյուրանոցային համալիրի պատին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը արգելափակվել է ավտոմեքենայի մեջ։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։Բժիշկները վիրավորին տեղափոխել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն։

Ցավոք՝ ճանապարհին նա մահացել է։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։