Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. վարորդը մահացել է իր ծննդյան օրը

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. վարորդը մահացել է իր ծննդյան օրը

Երեկ՝ մարտի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Սևան-Մարտունի ավտոճանապահի 77-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Opel Astra մակնիշի և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Opel-ներից մեկի վարորդն է, ում ծննդյան օրն էր այսօր:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...