Ողբերգական ավտովթարից մահացել են դերասններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

Ողբերգական ավտովթարից մահացել են դերասններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

Shamshyan.com-ի փոխանցմամբ երեկ՝ օգոստոսի 9-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածները սիրված ու ճանաչված դերասան Արմեն Մարությանի հարազատներն էին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացած Թամարա Մարությանը նրա աղջիկն էր, երեխաները՝ նրա թոռնիկները, վարորդ Միհրան Գյուլզադյանն էլ՝ փեսան։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել էին։