Ողբալի է, երբ երկրիդ վարչապետը չի տիրապետում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին․Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ ադրբեջանական կողմը պնդել է, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովների ժամանակ համաձայնություններ ձեռք չեն բերվել:

Շատ տարօրինակ և վտանգավոր հայտարարություն է անում Նիկոլ Փաշինյանը: Այս երկու տարվա ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը երբեք նման բան իր շուրթերով չի հայտարարել:

Ողբալի է, երբ երկրիդ վարչապետը կամ չի տիրապետում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի կարևորագույն նրբություններին կամ իր վրա է վերցնում Ադրբեջանին այդ պարտավորություններից հրապարակավ ազատելու ֆունկցիան:

Խնդրից քիչ թե շատ տեղյակ մարդիկ իրականում գիտեն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի ունեցած 3 գագաթնաժողովների (Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Ժնև) արդյունքում կողմերը, այդ թվում՝ Ադրբեջանը, ձեռք են բերել համաձայնություններ և կայացրել են որոշումներ:

Փաստորեն, Արցախի շուրջ Նիկոլ Փաշինյանի ձեռքերով օղակ է սեղմվում»: