ԺամանցՏեսանյութ

Ո՞վ և ինչպես է միացնում քաղաքի լուսավորությունը (Տեսանյութ)

Երևանի արտաքին լուսավորությունն ամեն երեկո, նույն ժամին միանում է «Երքաղլույս» ընկերության աշխատակիցների շուրջօրյա աշխատանքի շնորհիվ:

Երևան քաղաքի լուսավորությունը կարգավարներից է Արշավիր Մերտինյանը:

Վերջինիս խոսքով՝ ձմռան ժամերին միացնում են ժամը՝ 18։00-ից, իսկ ամռանը՝ երկուսից երկուսուկես ժամ ուշ ենք միացնում։

«Շատ ժամանակ բնակիչները մեզ բողոքում են, որ ցերեկով լուսավորությունը միացրած է, ասում են ինչի համար եք հիմա միացնում, գիշերը միացրեք, բացատրում ենք ժողովրդին, որ ցերեկային միացումները այն պատճառով են, որ մեր վթարները հայտնաբերենք, որ իմանանք փողոցի, որ մասը չի վառվում, որ կարողանանք վերանորոգել»,-նշում է Արշավիր Մերտինյանը։

Տեսանյութը ստորև

Կիսվեք էջում