Ո՞վ է Լևոն Սարգսյանի որդի Նարեկն, ում հաճախ շփոթում են Սաշիկ Սարգսյանի որդու հետ (լուսանկարներ)

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդիների մասին հրապարակումները շարունակում են մնալ օրակարգում: Նրանց մասնակցությամբ աղմկահարույց պատմություններից որոշները նոր են ջրի երես գալիս, մի մասն էլ, վաղուց հայտնի ու քննարկված լինելով հանդերձ, նոր-նոր են ստանում իրավական գնահատական:

ArenaNews.am կայքը ներկայացնում է Լևոն Սարգսյանի որդու՝ Նարեկի Սարգսյանի մասնագիտական գործունեությունից որոշ մանրամասներ:

2004 – 2010 թթ Նարեկ Սարգսյանն սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատում, ապա՝ մագիստարտուրայում՝ երկուսն էլ ավարտելով գերազանցության դիպլոմով:

Նույն ֆակուլտետի «Կառավարման եւ գործարարության ամբիոնում» Նարեկն ավարտել է նաև ասպիրանտուրա: Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը ֆինանսներն է, բանկային գործ, դրամավարկային քաղաքականություն: 2010 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ Կենտրոնական բանկում:

Աղբյուր՝ arenanews.am