Ո՞նց մարդը գործազուրկ գնա նստի տունը ու մտածի, թե ո՞նց տուն պահի․ Գագիկ Ծառուկյան

Ո՞նց մարդը գործազուրկ գնա նստի տունը ու մտածի, թե ո՞նց տուն պահի․ Գագիկ Ծառուկյան

Այսօր լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը անդրադարձավ պետական համակարգի աշխատողների կրճատման թմային և իր տեսակոտն ու մտահոգությունը հայտնեց այդ հարցի վերաբերյալ։

Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում, երբ նշվում է 10․000 մարդու աշխատանքից կրճատվելու մասին։ Ըստ Ծառուկյանի, տենտեսության վրա ինչ անդրադարձ կարող է ունենալ դա։

Ծառուկյանը պատասխանեց․

«Եթե ժողովուրդը գնացել է հեղափոխության, ոչ թե կրճատումներ պետք է լինեն, այլ աշխատատեղեր, ներդրումներ, աշխատավարձի բարձրացում, վարկի տոկոսի ցածրացում, հարկերի պակասեցում պետք է լինի։ Եթե դնեն կրճատեն, այդ մարդիկ ո՞նց են ապրելու։ Ասում են՝ 10․000 կրճատում է լինելու, բայց 30%-ը ոչ թե 10՝ այլ ստացվում է 90․000 մարդ։

Այդ մարդկանց պետք է ապահովել աշխատանքով, նրանք մեր հայրենակիցներն են։ Ո՞նց էսօրվա օրով մարդը գործազուրկ գնա նստի տունը ու մտածի, թե ո՞նց տուն պահի։ Այսօր հայ ընտանիքներում յուրաքանչյուր երկրորդ մարդ վարկի տակ է։ Նա չի մտածում, որ լավ ապրի, նա մտածում է, ոնց անի, որ պարտքերը փակի՝ դրսում չմանան»։