Շուշիից կրակում են Ստեփանակերտի ուղղությամբ

Շուշիից կրակում են Ստեփանակերտի ուղղությամբ

«Ազատագրում» ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Շուշիից կրակահերթեր են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ:

Նշենք, որ հակառակորդը Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ օգտագործել է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր, հայկական կողմն, ըստ չճշտված տեղեկությունների, ունի 2 զոհ:

զոհված տղաներ

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։