Շուշան Երիցյանի 26-ամյակի խնջույքը, թանկարժեք նվերն ու ամենամեծ երազանքը

«Միսս ԱՊՀ 2017» Շուշան Երիցյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը։ Շուշանը բոլորում է 26 տարին, ինչին առթիվ կեսգիշերին ընկերների հետ հավաքվել էին Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։

Tert.am Life–ը լուսանկարել է հոբելյարին ու նրա հետ զրուցել օրվա մասին։ Շուշանը պատմեց, որ օրը սկսել է շատ ուրախ։ Քանի որ կեսգիշերինն ընկերական հավաքույթն այլևս անակնկալ չէ, ընկերուհու առաջարկով Շուշանը պատրաստված գնացել է Երևանի ժամանցի կենտրոններից մեկը` տոնելու տարեդարձը։

«Երեկ գիտեի, որ գնում եմ ծնունդս նշելու, սակայն նաախապատրաստական որևէ աշխատանքի չեմ մասնակցել։ Շատ ուրախ եմ, որ շրջապատված եմ մարդկանցով, որոնք ուզում են օրս տոն դարձնել, քո փոխարեն իրենք են կազմակերպում ծնունդդ»,– ասաց Շուշանն ու հավելեց, որ կեսգիշերից բազմաթիվ շնորհավորանքներ ու անակնկալներ է ստացել։

«Կային մարդիկ, որոնցից օրվա ընթացքում շնորհավորանք սպասում էի, բայց չէի մտածում, որ հենց կեսգիշերին կզանգահարեն ինձ։ Հաճելի անակնկալ էր, որ շտապել էին առաջինը շնորհավորել»։

Մոդելը երեկ մինչև ուշ գիշեր ուրախացել է հարազատ մարդկանց հետ։

Այսօր արդեն` Շուշանը տարեդարձը կտոնի ավելի մեծ խնջույքով։ Ասում է` այս դեպքում էլ կազմակերպչական հարցերով ինքը չի զբաղվել։ Որպես կանոն, Շուշանը թանկարժեք նվերներ է ստանում իր տարեդարձերին։ Մոդելը նկատեց, որ տարիների հետ փոխվել է թանկարժեքի իր ընկալումը։

«Ես սկսել եմ այլ կերպ ընկալել թանկարժեք ասվածը։ Այս տարի ամենակարևորն ինձ համար եղբորս նվերն էր։ Նա ինձնից մի քանի տարի փոքր է, ապրում է արտերկրում։ Ինձ համար շատ տպավորիչ էր, որ նա արդեն այնքան է կայացել, որ կարողանում է թանկարժեք նվեր մատուցել ինձ։ Նվերն ինքնին արժեքավոր է, բայց ինձ համար բովանդակությունն ավելի կարևոր էր։ Ես շատ հպարտ եմ, որ ծնողներս կարողացել են այնպիսի տղա դաստիարակել, որն այսօր ամուր կանգնած է իր ոտքերին»,– ոգևորությամբ ասաց Շուշանն ու հայտնեց, որ եղբայրն իրեն ուղևորություն է նվիրել։

Թե որ երկիր կմեկնի մոդելը, ընկերուհու հետ կընտրեն ավելի ուշ։ Խոսելով երազանքների մասին` Շուշանը նշեց, որ ուզում է ինքն ու իր հարազատ մարդիկ առողջ լինեն, մնացած ամեն ինչ հնարավոր է ձեռք բերել։ Այնուամենայնիվ, տորթի մոմերը փչելիս նա մի երազանք է մտապահել, ուզում է հաջորդ տարի ծնունդը տոնել Լաս Վեգասում։

Մեկնաբանել
Loading...