Շուշանի ջերմությունը բարձրացել էր, Արփիինը՝ իջել. Աննա Հակոբյան (Տեսանյութ)

Շուշանի ջերմությունը բարձրացել էր, Արփիինը՝ իջել. Աննա Հակոբյան

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի տեսակապով հարցազրույցի ընթացքում ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

«Երեկ Շուշանի ջերմությունը բարձրացել էր, Արփիինը՝ իջել, այսօր երկուսի ջերմությունն էլ նորմայի սահմանում է։ Ես, Մարիամը եւ պարոն Փաշինյանը ջերմություն չունենք։

Մեր հանրության շրջանում թերահավատությունը, որ կորոնավիրուս կա եւ վտանգավոր է, մեր ազգային առանձնահատկություններից է, ազգային հոգեբանություն, որ մենք շատ դժվարին վիճակներից ենք դուրս եկել, հետեւաբար սա էլ հեշտությամբ կհաղթահարենք։

«Բայց ես ունեմ ծանոթներ, որոնցից մեկը հազիվ է շնչում, նույնիսկ չի կարողանում խոսել, մեկ ուրիշը ծանր է տանում հիվանդությունը։ Շատ տհաճ ընթացք ունի բուժումը»։

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում