«Շշմեցի, երբ տեղեկացա՝ ինչպիսի շքեղ հարսանիք է կազմակերպել «հայոց փրկիչն և մեծն բարերարը»». Ավետիք Իշխանյան

«Շշմեցի, երբ տեղեկացա՝ ինչպիսի շքեղ հարսանիք է կազմակերպել «հայոց փրկիչն և մեծն բարերարը»». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՓԱՍՏՈՐԵՆ ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է, ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ

Արցախյան պատերազմի պարտությունից, հազարավոր զոհեր տալուց, հայրենիքի մեծ հատվածը կորցնելուց հետո, իմ կյանքը փլուզվել է։

2020թ․ սեպտեմբերի 27-ի պատերազմի օրերից սկսած, նաև նոյեմբերի 9-ից հետո, ապշել եմ, տեսնելով բազմաթիվ իմ համաքաղաքացիներին՝ ուրախ-զվարթ ռեստորաններում քեֆ անելուց։

Այս տարի առաջին անգամ ընտանիքով չտոնեցինք Նոր Տարին։ Երբեմն քաղաքավարի, երբեմն կոպտորեն մերժել եմ ընկերներիս հրավերները խաշկերույթների։ Այո, նաև երբեմն ընկերներիս հետ դարդից խմել ենք՝ մոռանալու համար մեզ պատած արհավիրքը։

Բայց, կարծես մեր, ոչ միայն շատ հայրենակիցների, այլև «ընդդիմադիր» գործիչների համար ոչինչ չի փոխվել՝ կյանքը շարունակվում է։

Շշմեցի, երբ տեղեկացա, թե իր սիրասուն որդու ինչպիսի շքեղ հարսանիք է կազմակերպել «հայոց փրկիչ և մեծն բարերար» Գագիկ Ծառուկյանը։․․․Խոսքերն ավելորդ են․․․»։