Շներն ու կատուները իրենց խորհին շնորհակալությունը հայտնեն ձեզ․ Զոհրաբյանը՝ «Իմ քայլը»-ի պատգամավորներին

Շներն ու կատուները իրենց խորհին շնորհակալությունը հայտնեն ձեզ։ Այսօր Ազգային Ժողովում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ելույթ ունեցավ, որի ժամանակ նշեց, որ չի պատրաստվում քրեական օրենսգրքում փոփոխությունների մասին իր նախագիծը շրջանառությունից հանել։

«Կառավարությունը շարունակում է ինձ անընդհատ զարմացնել։ Ինչու եմ անդրադառնում։ Շարունակելով Տիգրան Ուլիխանյանի նախագիծը նույնաբովանդակ փիլիսոփայությամբ նախագիծ ներկայացրել էի նաև ես՝ քրեական օրենսգրքում կատարել փոփոխություն, քննարկել էի կենդանիների պաշտպանության բազմաթիվ հասարակական կազմակերպությունների հետ, առաջարկս պարզ էր՝ վարչական իրավախախտումներից կենդանիների սպանություն, դաժան վերաբերմունք, խոշտանգումը, որը ծիծաղելի տուգանքներ է նախատեսում, բերել քրեական օրենսգիրք, տուգանքները բազմապատկել նաև ենթադրել քրեական պատասխանատվություն:

Կառավարությունը քննարկում է, կառավարության անդամները չգիտես ինչի քննարկման ժամանակ ուրախանում են, որից հետո դրական առաջարկով, դրական մեսիջներով անում են առաջարկներ, որն ավելի է ոգևորում ինձ, մինչև 3 տարի ազատազրկում, ես ասում եմ բռավո, համաձայն ենք և այդ դրական մոտիվացիայով տալիս է Ազգային Ժողով, երեկ մենք ստանում ենք կառավարությունից կից գրություն՝ երկար բարակ պատմում են, որ ընդհանուր առմամբ մոտեցումները լավ է, լավ է, լավ է, բայց քանի որ Ազգային Ժողովում մենք քննարկում ենք, մենք անում ենք, առաջարկում ենք ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից։

Հիմա եթե շունն ու կատուն էլ եք քաղաքականացնում և ուզում եք անպայման դա ներկայացված լինի «Իմ քայլ»-ի կողմից, քավ լիցի՝ խնդիր չկա, արեք դուք, ես նախագիծը չեմ հանելու շրջանառությունից, դրեք մերժեք իմ նախագիծը, եթե դուք գտնում եք, որ սա այն հարցն է, որ անպայման դուք պետք է անեք,  որ շներն ու կատուները իրենց խորհին շնորհակալությունը հայտնեն ձեզ»:

Կիսվիր ընկերներիդ հետ