Շղթայական ավտովթար Երևանում «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց. բախվել են 9 ավտոմեքենա

Շղթայական ավտովթար Երևանում «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց. բախվել են 9 ավտոմեքենա

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունվարի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում, Բագրևանդի փողոցում, «Հին Ջրվեժ հացատան դիմաց բախվել են Mercedes, Toyota Camry, Volkswagen Passat, Mercedes A-160, NIssan Tiida, Nissan March, Nissan March, BMW և Տcion մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Գոռ Խաչատրյանն ու Սամվել Մանգասարյանը:

Փաստի առթիվ Գ. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բոլոր վարորդները եղել են դեպքի վայրում, իսկ Toyota Camry-ի վարորդը ավտոմեքենան թողնելով այնտեղ, հեռացել է:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների, բախումը տեղի է ունեցել Toyota-ի և Mercedes-ի միջև, որից հետո էլ նշված ավտոմեքենաները բախվել են կայանված մյուս ավտոմեքենաներին: