Շենքի դիմաց 07-ի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա

Շենքի դիմաց 07-ի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 09:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 34-ամյա Գուրգեն Հ.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 41 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, 8-ամյա Ալիսա Շ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: