«Շատ շուտ մոռացավ Նիկոլ Փաշինյանը, թե ինչպես էր մարտի 1-ին իր ամբոխը խանութ թալանում». Անի Կարապետյան

«Շատ շուտ մոռացավ Նիկոլ Փաշինյանը, թե ինչպես էր մարտի 1-ին իր ամբոխը խանութ թալանում». – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Անի Կարապետյանը։

«ԻՋԵՎԱՆՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՄԱՐՏԻ 1-Ը

Երկակի ստանդարտների կիրառումը փաշինյանական աբսուրդային իշխանության անբաժանելի մասն է: Սկսած փողոց փակելուց՝ վերջացրած կուտակային թոշակային համակարգի ներդման խնդիրներով, յուրաքանչյուր դեպքում հարցը լուծվում է այնպես, ինչպես հարմար է Նիկոլ Փաշինյան անձին:

Երկակի ստանդարտներն ու անարդարացի մոտեցումը պարզորոշ երևաց նաև օրերս Իջանում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ:

Ընդդիմադիր եղած տարիներին, մասնավորապես 2008-ի մարտի 1-ին, Փաշինյանի համար ցուցարարները հպարտ քաղաքացիներ էին՝ արդարության համար մարտնչող, անվախ, քաջ, քաղաքացիական բարձր գիտակցության տեր մարդիկ, ում դեմ ոստիկանական գործողություն չէր կարելի իրականացնել:

Այն ժամանակ Փաշինյանին այդպես էր հարմար: Հիմա, երբ ինքը իշխանության կրողն է, իր համար անցանկալի ցուցարարները դարձել են «օրինախախտ», աշխատել չցանկացող, բնությունը «փչացնող» անձինք, որոնց դեմ կարելի է և պետք է իրականացնել բիրտ ոստիկանական գործողություն:

Ասել ենք և էլի ենք ասում՝ սա աբսուրդի թատրոն է՝ խիղճ ու սկզբունք չունեցող ղեկավարի բեմադրմամբ և նախաձեռնությամբ: Շատ շուտ մոռացավ Նիկոլ Փաշինյանը, թե ինչպես էր մարտի 1-ին իր ամբոխը խանութ թալանում, մեքենաներ այրում, թե ինչպես զոհվեցին երկու ոստիկաններ՝ ի թիվս քաղաքացիական զոհերի:

Հիմա, երբ արդեն թագը իր գլխին է, նրա տեսողությունն ու հիշողությունը անկում են ապրել և հարմարվել նոր իրավիճակին: Հիմա արդեն Նիկոլի համար բողոքող ցուցարարը ոչ թե հպարտ քաղաքացի է, այլ՝ իր աթոռին վտանգ ներկայացնող սուբյեկտ: Իսկ այդպիսի սուբյեկտների Նիկոլը չի հանդուրժում»: